Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայաստանի հանրապետական կուսակցության» 13-րդ համագումարը։ Քիչ առաջ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես են եկել «Եվրոպական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան և ՌԴ–ից «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ հայազգի Արթուր Չիլինգարովը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կայացած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ԳՄ կազմի անդամների հարցը և առաջարկվել է այսօր կայանալիք ԳՄ կազմի ընտրություններում առաջադրել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորներ Հերմինե Նաղդալյանին, և Կարեն Ավագյանին: Քննարկվելու է ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի՝ ԳՄ–ից դուրս գալու դիմումը։







































