Աբխազիայում այսօր առավոտյան բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Երկրի բնակչությունը պետք է ընտրի Ազգային ժողովի կազմը: ITAR-TASS գործակալությունը, հղում կատարելով Աբխազիայի ԿԸՀ-ի ներկայացուցչին, հաղորդում է, որ առավոտյան 08:00-ին բացվել են 35 ընտրատեղամասեր:
Ընտրողների ցուցակում կա մոտ 150 հազար անուն: Ազգային ժողովի 35 մանդատի համար պայքարում է 148 թեկնածու: Ամենաշատ թեկնածուներ ներկայացրել են քաղաքացիական նախաձեռնությունները: 11-ական թեկնածու առաջադրել են իշխող «Միացյալ Աբխազիա» կուսակցությունը և ընդդիմադիր «Ազգային միաբանության ճակատը»:
Աբխազիայի ներքին գործերի նախարար Օթար Խեցիան ասել է, որ բոլոր տեղամասերում ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները:











































