Հունաստանի կառավարությունը մարտի 9-ին ընդունել է, այսպես կոչված, կոլեկտիվ գործողությունների դրույթների փաթեթը, որը պետք է ներդրողներին ստիպի հունական պարտքը վերակազմավորել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրին:
Սպասվում է, որ ընդունված միջոցները կօգնեն մարել հունական պարտքի ավելի քան 100 միլիարդ եվրոն և կնպաստեն, որ Հունաստանը հետագայում ֆինանսական օգնություն ստանա։
Հարկադիր միջոցների մասին որոշումն ընդունվել է Եվրամիության հետ համաձայնեցնելով:







































