Այս գիշեր և վաղը ցերեկը տեղ-տեղ տեղումներ են սպասվում Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում։ Meteo-tv.am կայքը տեղեկացնում է, որ և՛ գիշերը, և՛ ցերեկը ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում, լեռներում, լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց:
Երևանում մարտի 9–ի և 10-ի գիշերը կդիտվի փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանի անկում: Հնարավոր է 7-10 մ/վ արագությամբ քամի: