Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը համաձայն չէ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի կայացրած որոշումներին: Շվեդ հարձակվողը դժգել է մարզչի`ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում կայացած «Արսենալի» դեմ պատասխան խաղում (0:3) խաղադաշտում իր համար ընտրած դիրքից:
Եթե Ժոզե Մոուրինյոն «Ռեալ»-ը գլխավորի նաև հաջորդ մրցաշրջանում, ապա տեղափոխությունն ավելի հավանական կդառնա:







































