Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Բուրհան Գալիունը մերժել է Սիրիայում ՄԱԿ-ի դեսպան Քոֆի Անանի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններ սկսելու առաջարկը:
Գալյունի կարծիքով` հենց միայն «ռեժիմի» հետ բանակցություններ սկսելու միտքը, որը շարունակում է սպանել իր համաքաղաքացիներին, «անթույլատրելի է»:
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչը ելույթ էր ունեցել Սիրիայում ցանկացած ռազմական միջամտության դեմ` հայտարարելով, որ ցանկացած միջամտություն այդ երկրի գործերին միայն կվատացն իրավիճակը:
Սիրիայում զինված բախումները շարունակվում են մեկ տարուց ավելի: Դրանք խլել են ավելի քան 7000 մարդու կյանք:









































