Wednesday, 10 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

Թուրքական իշխանությունները խոշոր գլխագին են սահմանել PKK-ի առաջնորդների համար

Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները երկրում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդների ձերբակալությանը նպաստելու համար խոշոր գլխագներ են սահմանել:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի ՆԳՆ-ի ցանկում ընդգրկվել են PKK-ի 50 առաջնորդներ ու ազդեցիկ անձինք, որոնցից 20-ը գտնվում են Եվրոպայում: Նրանցից ամեն մեկի համար սահմանվել են տարբեր գլխագներ՝ 100,000 թուրքական լիրայից (ավելի քան 56,500 դոլար) սկսած մինչև 4 միլիոն թուրքական լիրա (2,265,000 դոլար):

Այդ ցանկը սկսվում է PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի կալանքի տակ գտնվելու պայմաններում PKK-ի փաստացի առաջնորդ Մուրադ Քարայըլանով, Ջեմիլ Բայըքով, Սաբրի Օքով և Ֆեհման Հուսեինով: Այս քառյակից յուրաքանչյուրի համար սահմանվել է առավելագույն գլխագին:

Նշանակված գլխագների մասին տեղեկատվությունը տարածվելու է թռուցիկների, ռադիոյի և հայտարարությունների միջոցով: Այդ ամենը գերազանցապես իրականացվելու է Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում և Իրաքի հյուսիսում, ուր գտնվում են PKK-ի ճամբարներն ու բազաները:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին թուրքական Today’s Zaman թերթը գրել էր, թե Թուրքիայի կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել PKK-ի դեմ։ Խոսքը PKK-ի մոտ 300 առավել հեղինակավոր գործիչներին ու դաշտային հրամանատարներին ֆիզիկապես ոչնչացնելու մասին է։ Այդ նպատակով կազմվել է հատուկ «մահվան ցուցակ»։ Այս ռազմավարության հեղինակը Թուրքիայի ներկայիս ներքին գործերի նախարարն է՝ Իդրիս Նաիմ Շահինը։

Որպես նման ռազմավարություն ընտրելու պատճառ է նշվում այն, որ թուրքական բանակի և ժանդարմերիայի հետ բախումներում հիմնականում զոհվում են շարքային PKK-ականները, որոնց զոհվելու հանգամանքը PKK-ի վերնախավն օգտագործում է իր հակաքարոզչական նպատակների համար։ Օրինակ՝ PKK-ն վստահեցնում է, որ թուրքական կառավարությունը քրդաբնակ շրջաններում յուրաքանչյուր տնից սպանել է առնվազն մեկ մարդու։

PKK-ի երիտասարդ շարքային ակտիվիստների զոհվելն է՛լ ավելի է ամրապնդում քրդերի ատելությունն Անկարայի հանդեպ։ Դրա համար էլ վճռվել է գլխատել PKK-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում