Կաննի 65-րդ կինոփառատոնը կբացվի ամերիկացի ռժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» Moonrise Kingdom) ֆիլմը: Այն մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Անդերսոնի ֆիլմում գործողությունները տեղի են ունենում Նոր Անգլիայում 1960-ականներին: Ժապավենում նկարահանվել են Բրյուս Ուիլիսը, Թիլդա Սուինտոնը և այլ աստղեր: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս հանրությանը ոչ այնքան ծանոթ դերասաններ Ջարեդ Գիլմանն ու Կարա Հեյվորթը, որոնք մարմնավորել են քաղաքից փախած սիրահարների:
Ուես Անդերսոնը նախկինում չի ներկայացվել Կաննի կինոփառատոնում:
Կինոփառատոնի ամբողջական ծրագիրը կհրատարակվի ապրիլի 19-ին:
Փառատոնը կանցկացվի 2012 թ. մայիսի 16-27-ը:












































