Ֆրանսիական մամուլի տեղեկացմամբ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի գործակալ Ժան-Պյեր Բերնեսը հերքել է լուրերն այն մասին, որ մասնագետը կարող է գլխավորել «Ինտեր»-ը:
«Մենք որևէ առաջարկ չենք ստացել միլանյան ակումբից: Լորանը տեղափոխության մասին կարող է մտածել միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո:
Եթե «Ինտեր»-ը ցանկանում է համագործակցել Բլանի հետ, ապա «ներաձուրիներ»-ը ստիպված կլինեն սպասել»,- նշել է Բերնեսը:
Goal.com-ի տեղեկացմամբ «Ինտեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող են զբաղեցնել նաև Անդրե Վիլլաշ-Բոաշը կամ Պեպ Գվարդիոլան:







































