Երաժշտական գործիքներ արտադրող Fender ընկերությունը, որի կիթառներից են օգտվել Կուրտ Քոբեյնն ու Ջիմի Հենդրիքսը, մտադիր է իր բաժնետոմսերի մի մասը տեղադրել Nasdaq բորսայում: Այս մասին հայտնում է The Financial Timesը:
Ընկերությունը մտադիր է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) և գործարքի իրականացման արդյունքում ակնկալում է ներգրավել 200 մլն դոլար: Բաժնետոմսերի վաճառքից գոյացած գումարի մի մասը հատկացվելու է ընկերության պարտքերի մարմանը:
Ներկայում Fender-ի խոշոր` 46 տոկոս բաժնետեր է Weston Presidio ներդրումային խումբը: Ճապոնական Yamano Music-ին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 14 տոկոսը:
Հայտնի չէ, թե Fender-ի բաժնետոմսերի հատկապես քանի տոկոսն է տեղաբաշխվելու բորսայում:
Fender-ի կիթառների ամենահայտնի մոդելներն են Telecaster-ը, Stratocaster-ը, Precision Bass-ն ու Jazz Bass-ը:











































