Տոկիոն խստացրել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված այդ երկրում իշխանությունների և ընդդիմության միջև շարունակվող հակամարտության հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Կոնտիրո Գեմբան:
«Չնայած միջազգային հանրության կողմից մեծաթիվ կոչերին՝ Սիրիայում շարունակում են ճնշել ցույցերը,- ասել է Գեմբան:- Մենք որոշում ենք կայացրել խստացնել պատժամիջոցները, որպեսզի մեր ներդրումն ունենանք Սիրիայում իրադրության կայունացման գործում»:
Նա նշել է, որ իրենց պատժամիջոցները վերաբերում են սիրիական 16 կազմակերպության և 20 մասնավոր անձանց: Նրանց հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար ճապոնական ընկերություններն այժմ պետք է հատուկ թույլտվություն ստանան երկրի կառավարության կողմից:











































