Reuters ընկերության փոխանցմամբ`ԱՄՆ դատարանը մերժել է Apple ընկերությանը շարունակելու հայցի քննարկումն ընդդեմ Kodak-ի, որը սնանկացել է 2012թ.-ի հունվարին: Դատավորը որոշել է, որ այս պահին «անտեղի է» քննարկել Apple-ի հայցը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ին Apple-ը հայց էր ներկայացրել ընդդեմ Kodak-ի` մեղադրելով նրան «խնձորային» ընկերության որոշ պատենտներ օգտագործելու մեջ: Այս հայցը հակընդդեմ էր, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Kodak-ը դիմել էր դատարան` մեղադրելով iPhone-ին և BalckBerry-ին լուսանկարների դիտման տեխնոլոգիաները գողանալու մեջ:
Հիշեցնենք նաև, որ 20-րդ դարում տեսախցիկների և ֆոտոժապավենների ոլորտում ԱՄՆ առաջատարը սնանկ է հայտարարվել. նրա բաժնետոմսերի գինը 92 դոլարից հասել է 47 ցենտի` մեկ բաժնետոմսի համար:







































