Քարաթափի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության Գաուտենգ նահանգի ոսկու հանքերից մեկում զոհվել են 20 հանքափորներ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Ողջ մնացած հանքափորներից մեկի խոսքերով` նրա հետ գետնի տակ իջած մյուս բոլոր գործընկերները զոհվել են:
Արհմիություններից հայտնել են, որ քարաթափը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հանքում անօրինական աշխատանքներ են իրականացվել:
Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:






































