Լիբիայի իշխանությունները պատասխանել են Ռուսաստանի մեղադրանքին, ըստ որի՝ Լիբիայի տարածքում գոյություն ունեն սիրիացի գրոհայինների պատրաստման կենտրոններ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Լիբիայի վարչապետ Աբդել Ռահիմ Ալ-Քիբայի խոսքերով՝ եթե երկրի տարածքում իրոք որևէ ուսումնական նախապատրաստություններ են տեղի ունեցել, ապա դա արվել է առանց Լիբիայի կառավարության իմացության:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Լիբիայի իշխանություններին մեղադրել էր սիրիացի ապստամբներին օժանդակելու մեջ:
Չուրկինի խոսքերով՝ Ռուսաստանը տեղեկատվություն էր ստացել այն մասին, որ Լիբիայում գործում են սիրիացի ապստամբների պատրաստման կենտրոններ, որոնց սատարում են երկրի իշխանությունները:








































