Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաք Միսուրատայի վարչակազմը սահմանափակել է այլ շրջաններից եկող մարդկանց մուտքը քաղաք։ Փաստացի, խոսքը ինքնավարություն հռչակելու մասին է:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, Միսուրատան անվտանգության գոտի է ստեղծել, որտեղ արգելված է շատ լիբիացիների մուտքը:
«Քաղաքի պաշտպանությունը և հասարակական կարգի պահպանումը դրված է տեղական ջոկատների վրա, որոնք անցյալ տարի Միսուրատան պաշտպանեցին Քադաֆիի զորքերից»,- նշվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:
Բրիտանացի փորձագետի կարծիքով՝ խոսքը Միսուրատայում ինքնավարություն հաստատելու մասին է:
Ավելի վաղ Լիբիայի արևելյան շրջանները ևս ինքնավարություն էին հռչակել։












































