Ինչպես տեղեկացնում է TN.cz. պարբերականը, Չեխիայի ոստիկանությունն օգնություն է ցույց տվել մի մարդու, որն ինքն իրեն շղթայել էր ձեռնաշղթաներով և չէր կարողացել ազատվել:
Միջադեպը տեղի է ունեցել Պրահայի շենքերից մեկում, որի բնակիչներից մեկը (նրա անունը չի նշվում) հսկում էր տարածքը:
Ինչպես պատմել է ոստիկանության ներկայացուցիչ Յան Դանեկը՝ իր գործընկերներն օգնության են հասել շենքի պահակին, որը չկարողանալով ազատվել ձեռնաշղթաներից՝ դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով կատարվածի մասին:
Պահակի խոսքերով՝ աշխատաժամին սարսափելի ձանձրացել է և որոշել ձեռնաշղթաներն իր վրա փորձարկել:
Որոշ ժամանակ շղթայված նստելով՝ նա ի վերջո որոշել է դիմել ոստիկանության օգնությանը:







































