Ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, բնորոշելով հայ կնոջ կերպարը, նշեց, որ նա հայ տղամարդու թև ու թիկունքն է, օջախի աստվածը. «Միայն հայերն են, որ ունեցել են օջախի հովանավոր աստված՝ Նանեն, դա վկայում է, որ ոչ մի կին չի կարող տանել այն դերը, ինչը հայ կինը կարող է տանել»։
Ըստ նրա՝ հայ կինը ամեն ինչ է. ամուսնուն, ընտանիքին, երեխաներին նվիրված անձնազոհ կերպար, ով պատրաստ է ամեն ինչի ընտանիքի ամրության համար. «Հայ կինը նաև մեր ազգային հպարտությունն է, օջախի հիմնասյունը»։
Ազգագրագետը նշեց, որ եթե մասնավորեցնենք, ապա կարող ենք ասել, որ հայ կինն այսօր շեղվել է իր բուն դերից, բայց համընդհանուր կերպով, «փառք Աստծո», դեռևս ոչ. «Դժվարություններ հաղթահարող հայ կանանց մաղթում եմ երջանկություն, որպեսզի սիրվեն և գնահատվեն իրենց ամուսինների ու զավակների կողմից։ Ես խոնարհվում եմ հայ կնոջ առջև»։












































