Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հանդես է եկել այդ երկրում ռազմական ցանկացած միջամտության դեմ:
«Սիրիական կոնֆլիկտը ռազմական մեթոդներով լուծելու ցանկացած փորձ չի նպաստի դրա լուծմանը, այլ միայն կխորացնի ստեղծված վիճակը երկրում»,- հայտարարել է նա Կահիրեում կայացած մամլո ասուլիսին:
Անանը կոնֆլիկտի բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել բռնությունները, որպեսզի երկրում իրադրությունը հանդարտվի, ինչը թույլ կտա խաղաղ եղանակով լուծել խնդիրները:
Այս առնչությամբ նա կոչ է արել սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին համագործակցել, որպեսզի «համատեղ ուժերով հասնեն սիրիական ժողովրդի ձգտումներին»:
Անանը մինչ Դամասկոս այցելելը Եգիպտոսի մայրաքաղաքում անցկացնում է քաղաքական խորհրդատվություններ:







































