Եվրամիության բոլոր երկրներում բնակչության շրջանում կանանց տոկոսը, ում սպառնում է աղքատությունը, ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Այս մասին հայտնում է ԵՄ-ի վարկանշային «Եվրոստատ» ծառայությունը:
2011թ. ԵՄ 27 երկրում հաշվվում էր 257 մլն կին ու 245 մլն տղամարդ, այսինքն` 105 կին 100 տղամարդու հաշով:
Կանանց թիվը շուրջ 15 տոկոսով ավելի է, քան տղամարդկանցը Բալթյան երկրներում: Էստոնիայում ու Լատվիայում 117 կնոջը բաժին է ընկնում 100 տղամարդ, Լիտվայում` 115 կնոջը` 100 տղամարդ:
Տեսականորեն գրեթե նման համամասնություն է նկատվում նաև Կիպրոսում, Շվեդիայում, Լյուքսեմբուրգում ու Մալթայում` 101 կին 100 տղամարդու հաշվով:
2010թ. տվյալով` ԵՄ 27 երկրներում ապրել է 62 մլն կին (Երկրագնդի բոլոր կանանց 24.5 տոկոսը) ու 54 մլն տղամարդ (բոլոր տղամարդկանց 22.3 տոկոսը), որոնց սպառնացել է աղքատությունն ու օտարումը հասարակությունից:
ԵՄ բոլոր երկրներում ապրում են կանայք, որոնց սպառնում է աղքատություն ու սոցիալական օտարումը ավելի, քան տղամարդկանց:
Տարբերությունը զգալի է ավելի շատ Իտալիայում (26.3 կանայք ընդդեմ 22.6 տոկոս տղամարդկանց) Սլովենիայում (20.1 տոկոս ու 16.5 տոկոս) ու Ավստրիայում (18.4 տոկոս և 14.7 տոկոս):











































