Ինչպես հաղորդում է NewsGeorgian-ն, Իրանի և Վրաստանի միջև վիզային ռեժիմը կվերացվի 2011 թ. հունվարի 26-ից: «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ 2010 թ. նոյեմբերի 3-ին Թբիլիսիում Իրանի արդեն նախկին արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին և Վրաստանի նրա գործընկեր Գրիգոլ Վաշաձեն ստորագրել են համաձայնագիր, որով Իրանի և Վրաստանի քաղաքացիները կարող են այս երկրներ այցելել առանց վիզա ստանալու և այնտեղ մնալ մինչև 45 օր: