ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գլխավոր պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ իրեն լրջորեն մտահոգում է սիրիական Հոմս քաղաքում տիրող այն իրավիճակը, որն այսօր առկա է: Նա երեկ այցելել է բախումների թատերաբեմ դարձած սիրիական այդ քաղաքը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ամոսը հայտնել է, որ քաղաքի մի քանի շրջաններ ամբողջությամբ ավերված են և ամայացած, այնտեղ գրեթե մարդ չի մնացել:
Երեկ հաղորդվել է, որ Հոմսի մերձակայքում կռիվները չեն դադարել: Բախումներ են արձանագրվել նաև Դարաայում և Իդլիբում: Ընդդիմությունը հաղորդում է 39 զոհի մասին, սակայն այլ աղբյուրներից այս տեղեկությունը հնարավոր չէ ճշտել:
Հիշեցնենք, որ երեկ Youtube-ում տեղադրված տեսանյութում Սիրիայի ընդդիմությանն աջակցելու մասին է հայտարարել Սիրիայի նավթարդյունաբերության փոխնախարարը:







































