«Երկիր»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ն ետ է կանգնել ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին համամասնական ցուցակում ընդգրկելու իր նախնական որոշումից:
«ՀՀԿ-ում շշուկներ կան, որ ղեկավարությանը դուր չի եկել Հարությունյանի պահվածքը: Նշենք, որ վերջին շրջանում Հարությունյանն ակնհայտ ՀՀԿ-ի քարոզարշավն է տանում, ինչը ունենում է հակառակ ազդեցությունը: Վերևներին հատկապես դուր չի եկել, որ Հարությունյանն իր պահվածքով ցույց է տվել, թե ՀՀԿ-ի հետ նախնական պայմանավորվածություն ունի. ՀՀԿ-ում նախընտրում եմ «որքան «տակից»` այնքան ավելի լավ սկզբունքը»:












































