Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` Իրաքում 2003թ.-ին ռազմական գործողություններ սկսելուց հետո կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվն ամերիկյան բանակում:
Այսպիսի հետազոտություն են անցկացրել ԱՄՆ պաշտպանական գերատեսչության առողջապահության վարչության աշխատակիցները: Դրանց արդյունքները հրապարակված են Injury Prevention ամսագրում: Նշվում է, որ բանակում ինքնասպանություն գործած զինվորականների 2/3-ը 2004-2008թթ.-ներին ծառայել է Իրաքում:
Նրանց մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք ունեցել են ցածր զինվորական կոչումներ: Ինքնասպանություն գործածների մի մասը մինչ այդ տառապել է ընկճախտից և ունեցել տարբեր հոգեկան խանգարումներ:
ABC հեռուստաալիքի տեղեկություններով` 2001թ.-ի հունվարից սկսած` ամերիկյան բանակում տեղի է ունեցել 2,293 ինքնասպանություն: Համեմատության համար նշվում է, որ այդ տարիներին Աֆղանստանում և Իրաքում վարած պատերազմի ժամանակ զոհվել է 6,139 զինվորական: