«Հրապարակ»-ը գրում է, որ երեկ «Ռենեսանս» ռեստորանային համալիրում Արարատի ղեկավարությունն ու ողջ ադմինիստրատիվ կորպուսը մեծ կերուխում են արել:
«Մարզպետ Էդիկ Բարսեղյանն առաջիկա ընտրությունների հետ կապված առաջին հավաքը որոշել է մեծ շուքով անել և հրավիրել է մոտ 500-600 հոգու ու հենց տեղում` սեղանների շուրջ էլ հրապարակել իրենց առաջիկա անելիքները: Հավաքի ամենակարևոր հայտարարությունը եղել է Արարատի ընտրատարածքներում ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուների հարցը:
Լոնդիկը հրապարակել է այն անձանց անունները, որոնց համար պետք է աշխատեն հավաքվածները: Սակայն եթե Մուրադ Մուրադյանի անունը վաղուց հայտնի էր, թիվ 17 ընտրատարածքի հարցը մինչև երեկ պարզ չէր: Այս տարածքի հետ կապված` հնչում էին Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի, և Ալիկ Սարգսյանի անունները:
Երեկ ասվել է, որ առաջադրվելու է Ջոնիկ Աբրահամյանը:








































