Երեկ ՀՀԿ գրասենյակում «Հրապարակ»-ի լրագրողը ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին` Շմայսին, ով հայտնի է նրանով, որ Ազգային ժողովի մեկ այլ պատգամավորի «հայվան» անվանեց, հարցրել է` այս անգամ է՞լ է ընդգրկվելու ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ մեծամասնական ընտրակարգով է առաջադրվելու:
«Չփորձեք համոզել, ես Ձեր հարցերին չեմ պատասխանելու, շուտով ամեն ինչ պարզ կդառնա»,- պատասխանել է Մովսիսյանը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է վերջինիս չմտցնել ցուցակ: Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու է եկել կուսակցության գրասենյակ, Մովսիսյանը պատասխանել է, թե կարոտել է ընկերներին և եկել է նրանց տեսնելու:
«Ի՞նչ կա դրա մեջ, ես երբ էլ քաղաք եմ գալիս, գալիս եմ գրասենյակ»,- ասել է Մովսիսյանն ու արագ հեռացել:
Մեր տեղեկություններով` նա ցանկացել է մեծամասնականով առաջադրվել, սակայն «ազատ» տարածք չի գտնվել»,- հավելում է թերթը:








































