ԱՄՆ–ը չի հրաժարվի Լեհաստանի տարածքում հակահրթիռային պաշտպանության և ռազմաօդային ուժերի բազայի տեղակայումից։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ ունեցած բանակցությունների արդյունքում:
«Մենք համաձայնել ենք, որ նոր hակահրթիռները, որոնք կտեղակայվեն Լեհաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նոր ստորաբաժանումը, որը ևս նախատեսվում է այնտեղ տեղավորել, համատեղ անվտանգության ապահովման համար կդառնան պարտավորությունների առանցքային դրույթներ: Եվ մենք հույս ենք դրել Չիկագոյի գագաթնաժողովի վրա (որպեսզի շարունակենք այս հարցերի քննարկումը),- ասել է տիկին Քլինթոնը՝ բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: