Reuters –ի կողմից այսօր ձեռք բերված նախնական բանաձևի համաձայն՝ ՄԱԿ- ի մշակութային գործակալությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, պատրաստվում է գործադիր խորհրդի հանդիպման ժամանակ դատապարտել Սիրիայի կառավարությանը, բայց դեռևս չի հեռացնի երկրին մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը, որի մեջ մտնումեն ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, նոյեմբերին Սիրիային մտցրել են երկու կոմիտեների մեջ, որոնցից մեկը դատապարտում է մարդու իրավունքների խախատումները:
Արևմտյան ժողովուրդների ներկայացուցիչների մի խումբ վերջերս կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին այդ կոմիտեից հեռացնել Սիրիային` այդ կերպ փորձելով մեկուսացնել վերջինիս։
Բանաձևը, որը ներկայացվել էր գործակալությանը, ստորագրվել է Սաուդյան Արաբիայի, Թունիսի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի կողմից: Այն դատապարտում է Դամասկոսին` Սիրիայի իշխանությունների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման համար:
Աղբյուրներն ավելի ուշ ասել են, որ չորեքշաբթի օրը նախատեսված քվեարկությունը հետաձգվել է մինչև հինգշաբթի:









































