Մարդասիրական օգնություն տրամադրող սիրիա–արաբական «Կարմիր մահիկ»–ի աշխատակիցներն այսօր քաղաք մտնելու թույլտվություն ստանալուց հետո պարզել են, որ Հոմս քաղաքի Բաբ Ամրո արվարձանի բնակիչների մեծ մասը հեռացել է իրենց տներից:
Հաղորդվում է, որ միևնույն ժամանակ ՄԱԿ-ի մարդասիրական գործերով վարչության ղեկավար Վալերի Ամոսը բանակցություներ է սկսել մայրաքաղաք Դամասկոսում:
Reuters-ը հաղորդում է, որ «Կարմիր խաչ»–ի աշխատակիցները չէին կարողացել մտնել Բաբ Ամրո այն ժամանակից ի վեր, ինչ եկել էին Հոմս՝ անցած ուրբաթ:
Բայց «Կարմիր մահիկ»–ի աշխատողներն այսօր 10 օրերի ընթացքում առաջին անգամ արվարձան մտնելով՝ պարզել են, որ բնակիչների մեծ մասը վաղուց հեռացել է այնտեղից:







































