Այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահն աջակցել է հոգևորականների կողմից առաջարկված օրենքի ընդունմանը, ակտիվիստները մեղադրում են նրան կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում արված բարեփոխումները կործանելու մեջ:
Daily Mail-ը գրում է, որ Համիդ Քարզայը երեկ հավանություն է տվել Ullema խորհրդի ներկայացրած փաստաթղթին, որը խթանում է սեռերի միջև խտրականությունը և թույլ է տալիս, որ տղամարդիկ «հատուկ դեպքերում» ծեծի ենթարկեն իրենց կանանց:
Այս քայլը դիտվում է, որպես «Թալիբան»–ի հետ բանակցություններ սկսելու նախագահի փորձերից մեկը: Բայց ակտիվիստները բարկացած են, որ այն ձեռքբերումները, որ իրենք 2001 թվականից ի վեր ունեցել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, կարող են կործանվել միայն այն բանի համար, որ իսլամիստ ծայրահեղականների հետ գործարք կնքվի:












































