Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակ, որն ի տարբերություն նախորդ տարիների, կիրականացվի ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այլ նաև մայրաքաղաքի բազմապրոֆիլ մի շարք այլ բուժհաստատություններում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն իրենց տարածքային պոլիկլինիկաներ, որտեղ հետազոտություններ անցնելուց հետո` անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություն:









































