Wednesday, 10 06 2026
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Յուրօրինակ շնորհավորանք Պուտինին

Հայաստանի իշխանությունը որոշեց, թերևս, բավական յուրօրինակ ձևով շնորհավորել ՌԴ վարչապետ Պուտինի վերընտրությունը Ռուսաստանի նախագահի պաշտոնում և մեդվեդևյան քառամյա խամաճիկության ավարտից հետո Պուտինի վերադարձը Կրեմլ: Հայաստանը տարածքներ է նվիրում Ռուսաստանին, մի քանի հեկտար, սեփականության իրավունքով: Իսկ դրա դիմաց ընդամենը վարձակալելու է մոսկովյան մի տարածք: Ըստ երևույթին, Վլադիմիր Վլադիմիրովիչը ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի այդ շնորհավորանքը:

Այդ ամենն իսկապես ծիծաղելի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի պետական արժանապատվությանը, ինքնիշխանությանը: Ըստ երևույթին, սա շարունակությունն է այն շքերթի, որտեղ Սերժ Սարգսյանը մասնակցում էր տարիներ առաջվա իր իսկ բնութագրմամբ՝ «դատարկ դհոլի» գրքի շնորհանդեսին, որում վերջինս Հայաստանի ապագան տեսնում էր Պուտինի հղացած Եվրասիական միության մեջ: Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդ գրքի շնորհանդեսին այժմ երևի թե անցել է պրակտիկ իրագործման փուլ, և Հայաստանը տարածք առ տարածք սկսել է հանձնվել Եվրասիական միությանը:

Եվ դա էլ տեղի է ունենում Եվրամիություն Սերժ Սարգսյանի կատարած այցին զուգահեռ, որտեղ Սարգսյանը հավաստիացումներ է շռայլում եվրոպական ուղով գնալու և բարեփոխվելու պատրաստակամության մասին: Մինչդեռ աստիճանաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ արդեն Հայաստանի այդ հավաստիացումները կկրեն բացարձակապես ձևական բնույթ կամ նույնքան դատարկ կլինեն, որքան Եվրասիական միության ջատագով «դհոլն» էր, որովհետև եթե Հայաստանի իշխանությունն այդ տեմպով շարունակի հանձնվել Ռուսաստանին, ապա վաղն այլևս Հայաստանում չի մնա տարածք կամ գույք, որը Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների սեփականությունը կլինի:

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության քայլը բավական հետաքրքրական է դիտվում Եվրամիություն Սերժ Սարգսյանի կատարած այցի ֆոնին մեկ այլ դիտանկյունից: Ակնհայտ է, որ Եվրամիություն կատարած այցը, ըստ էության, ստուգայց է խորհրդարանական ընտրությունից առաջ, և Բրյուսելում Սերժ Սարգսյանը բավական առարկայական և հիմնարար զրույցներ է ունեցել Հայաստանի ներքաղաքական զարգացումների և արտաքին քաղաքական գործողությունների թեմայով: Այդ զրույցների մանրամասները, իհարկե, հայտնի չեն, և գուցե երբեք չդառնան, եթե հանկարծ Եվրոպան չորոշի WikiLeaks-ի սեփական ռեկորդներ սահմանել:

Բայց դատելով Բրյուսելում արվող հայտարարություններից՝ Եվրամիությունն իսկապես լուրջ ծրագրեր և առաջարկներ է ներկայացնում Հայաստանին, որոնք էական նշանակություն են ունենալու թե՛ մեր երկրի, թե՛ տարածաշրջանի համար: Այդ տեսանկյունից, Բրյուսելյան զրույցներին զուգահեռ Երևանում կայացված որոշումով Երևանն ըստ երևույթին փորձում է մեղմել Ռուսաստանի հնարավոր խանդոտ արձագանքը և հավաստիացնել, որ բացարձակապես մտադիր չէ Հայաստանի տարածքում այլ շահ «պատսպարել», քան ռուսական կայսերապաշտության նկրտումները, որոնք, ամենայն հավանականությամբ, նոր թափով են վերածնվելու Պուտինի վերադարձի հետ մեկտեղ:

Սակայն, մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ այս ամենն ընդամենը հայ-ռուսական փոխհարաբերության ներկայիս որակի հոգեվարք է նշանակում: Այդ հարաբերությունն իր որակական հատկանիշներով Հայաստանի անկախությունից հետո հաստատված ռազմավարական դաշնակցությունից տարիներ անց ուղղակի սրընթաց կերպով գահավիժում է ցած, և եթե Հայաստանի նվաճումը կամ հանձնումը իրականացվում է փուլ առ փուլ, միևնույն է, Հայաստանի ազատագրումը լինելու է փաթեթով՝ քաղաքացիական փաթեթով, որն այսօր կայացման փուլում է և ակտիվ ու հետևողական պայքար է սկսել Հայաստանի ամեն մի սանտիմետրի համար, և ամեն մի սանտիմետրի հանդեպ ներկայացնում է իր՝ որպես քաղաքացու, տեր լինելու իրավունքը: Ռուսաստանը կարող է ուժեղ լինել պաշտոնական Հայաստանի հանդեպ, բայց քաղաքացիական Հայաստանին, միևնույն է, ստիպված է լինելու զիջել և մտածել հավասարը հավասարի հետ հարաբերություն հաստատելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում