TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում արտադրվելու է մի ինքնաթիռ, որի ինքնարժեքը չի գերազանցելու լյուքս դասի ավտոմեքենայի ինքնարժեքը: Ինքնաթիռի նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, իսկ նոր ինքնաթիռի առաջին փորձարկումը պլանավորված է 2013 թվականին:
Նոր ինքնաթիռի զանգվածային արտադրությունը պլանավորված է 2014 թվականին: Առաջին փուլում ինքնաթիռը նախատեսված է լինելու 4 անձի համար: Ինքնաթիռի թռիչքի առավելագույն տևողությունը կազմելու է 5 ժամ:











































