ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 7-ին հանդիպեց խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, պարոն Նիկոյանը առողջություն, հաջողություն, երջանկություն և արգասաբեր գործունեություն է մաղթել նրանց:
Կին պատգամավորները շնորհակալություն են հայտնել ուշադրության, ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի և շնորհավորանքի համար:
ԱԺ նախագահը ծաղկեփնջեր է նվիրել կին պատգամավորներին:







































