Հունաստանում «Զայրացած քաղաքացիներ» ուղղության ներկայացուցիչները քաղաքական գործիչների վրա յոգուրտներ են շպրտել` խաթարելով զորահանդեսը:
Պետության վարած քաղաքականությունից բողոքողները ճեղքել են զորահանդեսը հունական Հռոդոս կղզում: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:
Տրիբունաներին որպես պատվավոր հյուրեր նստած են եղել կառավարության ներկայացուցիչներ ու երեք պատգամավոր:
Ամբոխը մոտեցել է տրիբունաներին և մեկ ժամ շարունակ սկանդալ բարձրացրել ու վիրավորական արտահայտություններ գոչել քաղաքական գործիչների հասցեին: Դրանից հետո ճեղքել են ոստիկանների դիմադրությունն ու հյուրերի վրա նետել ջրով ու յոգուրտով լի շշեր:
Զորահանդեսը կասեցվել է, քաղաքական գործիչները` փախել: Տուժածներ չկան:
Նախկինում «Զայրացած քաղաքացիները» զանգվածային երթ էին կազմակերպել կառավարության շենքի մոտ` որպես բողոքի նշան կառավարության այն գործողությունների դեմ, որը համաձայնել է կատարել ծախսերի կրճատում ԵՄ-ից ու ԱՄՀ-ից ստացված վարկային օգնության դիմաց:
Նրանք հաճախ դարանակալում են քաղաքական գործիչներին` նրանց վրա նետելով նարինջներ ու յոգուրտներ:








































