Գերմանական սպորտային հագուստ արտադրող Adidas ընկերությունը ստացել է ընկերության պատմության մեջ լավագույն եկամուտը, առաջիկա Օլիմպիական խաղերի և Եվրո 2012 ֆուտբոլի առաջնության ժամանակ ընկերությունը հույս ունի շահույթի հերթական ռեկորդը սահմանել,- հաղորդում է BBC-ն:
2011 թ. մաքուր եկամուտը աճել է 18%-ով՝ 671 մլն եվրոյով, սակայն նախորդ տարվա վերջին երեք ամիսների ընթացքում ընկերությունը շահույթ չի ստացել:
Adidas-ի վաճառքների աճը բավական բարձր է եղել: Ընդհանուր առմամբ, վաճառքի աճը կազմել է տարեկան 13%:




































