Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նախիջևանում ավարտվել է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարաբերություններին ու նախագծերին առնչվող խնդիրներ, ստորագրվել է փաստաթուղթ:
Դրանում նշված է, որ արտգործնախարարները աջակցում են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի, այդ թվում՝ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկմանը: Փաստաթղթում կողմերը կարևորել են «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ» երկաթգծերի միացման հնարավորությունը: Խոսք է գնացել նաև անցագրային ռեժիմի դյուրացման մասին:
Կողմերը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել այս տարվա սեպտեմբերին Վանում:







































