Վերջին տասն օրերի ընթացքում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել`111-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պատահարների քանակը նվազել է 6-ով, զոհերի թիվը`4-ով, իսկ վիրավորների թիվը աճել է 7-ով: Հետիոտնի վրաերթի հետևանքով 2010 թ. 10 մարդ քիչ է զոհվել, քան 2009 թ.: 2010 թ. ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարել է 2500 վարորդ: