Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը չի կարող իրեն անվանել մարդու իրավունքները հարգող երկիր:
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով AI-ի փոխտնօրեն Ջոն Դալուսենը հայտաարել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննություն սկսեն Բաքվում տեղի ունեցած խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից 4 երիտասարդ ակտիվիստներին ծեծի ենթարկելու կապակցությամբ:
Ադրբեջանը չի կարող ներկայանալ որպես ժողովրդավարության ու մարդու իրավունքները հարգող երկիր, քանի դեռ նա շարունակում է ծեծի ենթարկել ու բանտ նստեցնել խաղաղ ցուցարարներին: Ադրբեջանական իշխանությունները պետք է հասկանան, որ այնպիսի վառ իրադարձությունները, ինչպիսին որ «Եվրատեսիլ 2012»-ն է, չեն կարող քողարկել երկրում մարդու իրավունքների խախտումները: Ադրբեջանական իշխանությունները պետք է արմատականապես փոխեն իրենց դիրքորոշումը բողոքի խաղաղ ակցիաների նկատմամբ»:








































