Thursday, 11 06 2026
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

«Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում ՄԱԿ-ում

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում» խորագրով քննարկում:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի դիվանագիտական առաքելության այս նախաձեռնությունը կոչված էր քննարկելու մասնավորապես գյուղական շրջաններում կանանց առաջխաղացմանն ուղղված միջազգային և ազգային մակարդակներում իրականացվելիք ծրագրերը` այս օրերին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի շրջանակում:

Մասնագիտական այդ լսարանում որպես օրվա բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, Կանանց համաշխարհային բանկի նախագահ Մարի Ելեն Իսկենդերյանը, դեսպան Մերիլ Ֆրանկը և Հայ օգնության Միության ներկայացուցիչ Ստեֆանի Կիլյանը:

Իր խոսքում դեսպան Նազարյանը մասնավորապես նշել է, որ վերջին տարիների ընթացքում, երբ մեծագույն ջանքեր են գործադրվում Հազարամյակի զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ, գենդերային հավասարությունն և կանանց առաջխաղացումը պետք է դիտարկել և որպես նպատակ, և որպես միջոց` հասնելու համար կայուն զարգացմանը, և որ այս ընկալումը կարևոր է ս.թ. հունիսին Ռիոյում կայանալիք ՄԱԿ-ի Կայուն զարգացման համաժողովի համատեքստում:

Դեսպանի կողմից առանձնացվել է, որ կանանց տնտեսական առաջխաղացումն ենթադրում է լայն իմաստով ֆինանսական միջոցներին տիրապետելու հարցում նրանց հնարավորությունների ավելացում, իսկ համայնքային շրջաններում նաև հողի, սեփականաշնորհման, սոցիալական ապահովության տրամադրման հարցում աջակցության ծրագրերի իրականացում: ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև հավելել է, որ առկա տնտեսական դժվարություններն անհրաժեշտ է դիտարկել որպես առիթ` ամրապնդելու համար կանանց առաջխաղացմանը միտված համապատասխան ազգային ծրագրերը:

Միջոցառմանը ներկա էին հայկական և միջազգային հասարակական կազմակերպությունների, ՄԱԿ-ի կառույցների, հիմնադրամների, մասնագիտական գործակալությունների և անդամ երկրների ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում