Այսօր առավոտյան խափանումներ են առաջացել աշխարհի խոշորագույն Facebook սոցցանցի աշխատանքներում: Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական կայքն է, նրա լսարանը գերազանցում է 845 մլն օգտատերը:
Կայքում խափանումներ են առաջացել երևանյան ժամանակով առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում: Բազմաթիվ օգտատերեր մուտք գործելու դեպքում հաղորդագրություն են տեսել, որ այն անհասանելի է:
Րոպեներ առաջ սոցցանցի աշխատանքները վերականգնվել են:
Facebook-ի մամուլի ծառայությունն առայժմ չի հայտնել խափանման պատճառը, և թե օգտատերերի քանի տոկոսը չի կարողացել մուտք գործել սոցցանց:
Հիշեցնենք. Facebook-ում նման խափանումներ են առաջացել նաև 2011 թ. նոյեմբերին:







































