Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է թուրքական Taraf թերթի հրապարակած այն տեղեկատվությունը, թե ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կազմակերպության նամակներում նշված է, որ Էրդողանի բժիշկները նրա վիրահատություններից հետո ասել են, թե նա ունի աղիների քաղցկեղ, և նրան մնացել է երկու տարվա կյանք.
«Ես ինձ լավ եմ զգում, շատ լավ եմ զգում: Ոչ մի խնդիր չկա, թեև Taraf թերթն այդպես չի կարծում: Իմ առողջական վիճակի հետ կապված՝ ամեն ինչ կարգին է»:
Հիշեցնենք, որ թուրքական Taraf թերթը վայելում է Թուրքիայի ամենասարսափահարույց թերթի համբավ:











































