Wednesday, 10 06 2026
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան

«Հայաստանում ես չգիտեմ ընտրություն, որտեղ կաշառքը բաղկացուցիչ մաս չլինի»` Լևոն Անանյան. մամուլ

«Պատգամավորական նախորդ ընտրություններում Գրողների միության նախագահ Լևոն Անանյանն առաջադրվել էր իր հայրենի Նոյեմբերյանում, որտեղ նրա մրցակիցն էր «Գրանդ հոլդինգ»-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը: Այլ թեկնածուներ ևս կային, և սուր մրցակցության արդյունքում ընտրվեց Վարդանյանը, իսկ Անանյանը կրքոտ հարցազրույցներ էր տալիս ու հայտնում, որ այդ հաղթանակը տոնվեց ընտրախախտումների շնորհիվ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Այս ընտրություններում Միքայել Վարդանյանը կրկին առաջադրվում է, իսկ Լևոն Անանյանը նահանջել է.

-Պարոն Անանյան, 2012 թվականի խորհրդարանական ընրություններում առաջադրվելու մտադրություն չունե՞ք: Չէ՞ որ նախկին ընտրություններում ջանք չէիք խնայում խորհրդարանում հայտնվելու համար:

– Ոչ, ես գրականության մեջ այնքան եմ մխրճված, որ քաղաքականության համար ժամանակ չունեմ:

-Իսկ այն ժամանակ ինչո՞վ էիք զբաղված:

– Այն ժամանակ ջահել էի, և այդքան ծանրաբեռնվածություն չկար: Ես հիմա ունեմ իմ առաքելությունը, ծրագրերը, որոնք նախաձեռնել ենք Գրողների միությունում, պետք է հասցնել ավարտին:

-Պարոն Անանյան, սովորաբար մտավորականները նախընտրական շրջանում ընդգրկվում են այս կամ այն քաղաքական ուժի քարոզարշավի խմբում: Դուք որի՞ն եք նախապատվությունը տալու:

-Ես Գրողների միության նախագահն եմ, որտեղ գրական համայնքն է, որի մեջ քաղաքական տարբեր ուժերին համակրող անհատներ են ներգրավված: Ես պետք է ավելի զուսպ լինեմ էն առումով, որ չքաղաքականացնեն: Մեր մոտ այդպես ա, չէ՞, եթե որևէ կառույցի ղեկավար սատարում ա որևէ քաղաքական կառույցի, արդեն կարծիք ա ստեղծվում, թե նա էլ թելադրում ա սատարել այս կամ այն քաղաքական ուժին: Կարծում եմ՝ իմ ձայնը կամ խոսքն այնքան էական չի, որ ես գնամ հրապարակային…

-Բայց եթե կառույցի ղեկավար եք, արդեն նշանակում է, որ գործող իշխանության սատարողն եք: Այդպիսին է տպավորությունը:

-Եթե մեկն ասում ա՝ ինձ թվում ա, ուրեմն իրա տեղը հոգեբուժարանն ա, ես որևէ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ ունեմ որևէ բարդույթ՝ ասելու ճշմարտությունը: Իշխանություն ա, ընդդիմություն ա, եթե նրա քաղաքական ծրագիրն ինձ համար գերադասելի լինի, ոչ «Հրապարակին» պիտի հարցնեմ, ոչ էլ որևէ մեկին: Յուրաքանչյուրն իր կյանքն է ապրում: Ունենք մեր ձայնի իրավունքը: Ես կարծում եմ, որ չի հասունացել էն պահը, որ ես ընտրություն պիտի անեմ, թե որևէ մեկի կողքին կանգնեմ, թե չէ:

-Չե՞ք հայտարարելու, որ սատարում եք Սերժ Սարգսյանին:

-Այ քեզ բան…. Հիմի ինչ ա… էն բան ունեինք՝ փիլիսոփայության դասախոս, հանգուցյալն ասում էր, սպասեք, թռեք, նոր հոպ արեք: Երբ գա ժամանակը, էն ժամանակ էլ կխոսենք:

-Վարդանյանների հետ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները: Ընտրությունների ժամանակ շատ լարված էիք:

-Վարդանյանները հաղթեցին այն ժամանակ… և ընդհանրապես ես օլիգարխների հետ հարաբերությունների ժամանակ չունեմ, հատուկ ջանք-բան… Ես դրական եմ վերաբերվում նրանց ներդրումներին գործարար աշխարհում:

-Երբ Միքայել Վարդանյանի մրցակիցն էիք, հայտարարում էիք, որ ընտրակաշառքով է վերջինս Աժ պատգամավոր ընտրվել:

-Ես նման հայտարարություն չեմ արել, որովհետեւ չեմ տեսել, որ որևէ մեկը որևէ մեկին կաշառք տա: Դա ժամանակին բոլորն էին խոսում, և ես չգիտեմ որևէ անգամ Հայաստանում ընտրություն, որտեղ կաշառքը բաղկացուցիչ չլինի: Բայց որ ես անձամբ հայտարարեմ, թե Վարդանյանները տվել են կաշառք, ես տեսել եմ, էդ մեկը հորինովի ա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում