«ՀԺ»-ի թղթակից Հայկ Գևորգյանը, որի դեմ այս տարվա հունվարի 13-ին «վրաերթ» պայմանական անունով ոստիկանական սադրանք էր կազմակերպվել, երեկ նամակ է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Նամակում Գևորգյանը դատախազին ընդամենը տեղեկացրել է, որ իրենից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանների կողմից ապօրինաբար առգրավված մեքենան, որը սպասարկում է խմբագրությանը և կարևոր նշանակություն ունի թերթի բնականոն գործունեության համար, դեռ չի վերադարձվել: Նամակում Գևորգյանը հիմնավորել է, որ մեքենան չի վերադարձվում խմբագրության աշխատանքը խոչընդոտելու նկատառումներով միայն»: