«Հրապարակ»-ի տեղեկություններով` Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
«Ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը` Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այս դեպքում կաջակցի կնոջը: Ս. Սեյրանյանը կարող է առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ` ընդգրկվելով կուսակցության համամասնական ցուցակում: Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին»,- հավելում է թերթը:









































