Բաշար Ալ-Ասադին հավատարիմ մնացող կառավարական զորքերը երեքշաբթի օրը շարունակել են հարձակումը Հոմս, Դարաա և Իդլիբ քաղաքների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռադիոկայանը, հղում կատարելով սիրիական ընդդիմության ներկայացուցչին, հայտնում է 45 զոհի մասին: Օպերացիան իրականացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսի սպասվող ժամանումից մեկ օր առաջ:
Ամոսը պետք է փորձի սիրիական իշխանություններից թույլտվություն ստանալ՝ իրականացնելու հումանիտար առաքելությունը զինված բախումների շրջաններում:












































