Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցած կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը Twitter միկրոբլոգերի կայքի իր էջում բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Վլադիմիր Պուտինի հաղթանակը և չի ընդունել ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Զյուգանովն այս ընտրություններում հավաքել էր ձայների 17,18%-ը, իսկ Պուտինը` ավելի քան 63%:
«Հարցնում են, թե ինչու չեմ շնորհավորել Պուտինին: Չի կարելի ջախջախված երկրում հաղթող ճանաչվել: Ուղեղները չորացրեցին, արդյունքը ստացան, իսկ հիմա ծափահարում են»,- ասել է Զյուգանովն իր էջում:
Հիշեցնենք, որ կիրակի օրը, ընտրություններից հետո, Զյուգանովը հրաժարվել էր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարել էր «անօրինական, անարդար և ոչ թափանցիկ», իսկ հաջորդ օրը չէր մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը:








































