Ինչպես գրում է The New York Times-ը, Թուրքիայի համապատասխան գերատեսչությունը ներկայացրել է ալկոհոլի վաճառքի և օգտագործման նոր կարգավորումներ:
Անցած շաբաթ ծխախոտի և ալկոհոլի շուկան կարգավորող գերատեսչությունը հրապարակել է մի որոշում, որով բանկետներ և այլ միջոցառումներ կազմակերպող ընկերությունները ցանկացած միջոցառումից առաջ պետք է ստանան ալկոհոլի օգտագործման իրավունք:
Որոշմամբ նաև սահմանափակվել են խանութներում ալկոհոլի վաճառքի վայրերը: Մասնավորապես, ալկոհոլային արտադրանքը պետք է հեռու լինի բոլոր այն ցուցափեղկերից, որտեղ նրանք կարող են գրավել երեխաների ուշադրությունը: