Պաղեստինի խաղաղության բանակցություններով զբաղվող պաշտոնյա Սաեբ Էրեքաթն ասել է, որ Պաղեստին-Իսրայել հակամարտությունը չափազանց մեծ է անտեսելու համար, չնայած որ այն մի կողմ է դրվել և չի քննարկվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ:
Associated press-ը գրում է, որ Սաեբ Էրեքաթն այսօր լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում «Պաղեստինի խնդրից մեծ խնդիր չկա»: Նա խոսել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները հանդիպել են Սպիտակ տանը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ քննարկումներ անելու:
Նեթանյահուն չէր խոսել խաղաղության բանակցությունների մասին, իսկ Օբաման միայն իր խոսքում նշել էր այդ խնդիրը:
Էրեքաթն ասել է, որ Բարաք Օբաման «խթանել է պատերազմ, այլ ոչ թե խաղաղություն»: Նա նաև ավելացրել է, որ Պաղեստին-Իսրայել հակամարտության լուծումը էական է տարածաշրջանային անվտանգության համար:











































