Goal.com-ի տեղեկացմամբ պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշը, ով մարտի 4-ին հեռացվեց «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, Լոնդոնում հանդիպել է «Ռոմա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանկո Բալդինիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզչի՝ իտալական ակումբ հնարավոր տեղափոխության հարցը։
Պարբերականը հաղորդում է, որ ամռանը «Ռոմա»-ն կլքի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով կվերադառնա «Բարսելոնա» (որի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կտեղափոխվի «Չելսի» կամ «Ինտեր»)։ «Ռոմա»-ն Վիլլաշ-Բոաշին ցանկանում էր Հռոմ հրավիրել դեռ անցած ամառ, երբ պորտուգալացին լքում էր «Պորտու»-ն։
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի ղեկավարությունը Վիլլաշ-Բոաշին իր զբաղեցրած պաշտոնից հեռացրեց թիմի՝ ոչ բավարար արդյունքների պատճառով։ «Արիստոկրատներ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կկատարի Ֆրանկո դի Սանտոն։








































