Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրենը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է«Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Պապոյանը, ով մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գ. Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար և հափշտակել:

Գ. Պապոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր 2012թ. փետրվարի 6-ին, և նրա նկատմամբ փետրվարի 7-ից հայտարարվել էր հետախուզում:
Քննչական ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2012թ. մարտի 5-ին Գ. Պապոյանը հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Մարտի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն օրը դատարանի որոշմամբ վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում